Զլատան Իբրահիմովիչի ռեկորդը
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը սահմանել է Անգլիայի առաջնությունների ռեկորդ: Նա դարձել է Պրեմյեր լիգայի մեկ մրցաշրջանում 15 գոլ խփած ամենատարեց խաղացողը՝ 35 տարեկան 125 օրական:
Հիշեցնենք, որ 24-րդ տուրի խաղում Իբրահիմովիչը խփել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ գոլը «Լեսթեր Սիթիի» դարպասը, Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել է 3:0 հաշվով: