Չինաստանում սպա սրահի հրդեհից վիրավորվածների թիվը հասել է 18–ի
ՄիջազգայինՉինաստանի Չժեցզյանի նահանգում սպա սրահի հրդեհից վիրավորվածների թիվը հասել է 18–ի, հայտնում է China News Service–ը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի Տյանտյայի գավառում։
Տեղի իշխանությունների վերջին տեղեկություններով՝ հիվանդանոց է տեղափոխվել 20 մարդ, որոնցից 18-ը՝ վնասվածքներով։ Այս պահին հրդեհի պատճառները պարզվում են։