Մխիթարյանը փոխեց ամեն ինչ
ՍպորտԱնգլիական ֆուտբոլի ներկայացուցիչները` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ավագ Գարի Նևիլը և «Լիվերպուլ»-ի նախկին պաշտպան Ջեյմի Կարրագերը խոսել են Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մատան, Օզիլը, Սիլվան Պրեմիեր լիգայում խաղում են նույն խաղային դիրքում, և նրանք լավ ֆուտբոլիստներ են: Սակայն նրանց մոտ պակասում է այն արագությունը, որն ունի Մխիթարյանը: Հենց դրանով էլ Մխիթարյանն ավելի լավն է, քան մյուսները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման կարծիք է հայտնել Ջեյմի Կարրագերը:
Գարի Նևիլի կարծիքով, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարտավարության փոփոխությունը տվեց իր արդյունքը: «Մոուրինյոն Մխիթարյանին տեղափոխեց ենթահարձակվողի դիրք, և վերջինս ամեն ինչ փոխեց: Մխիթարյանը դարձավ խաղի լավագույն ֆուտբոլիստ, իսկ գոլը որոշիչ եղավ»,-ասել է Նևիլը:
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում 0:3 հաշվով հաղթեց «ԼեսթերՍիթի»-ին: Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսի 42-րդրոպեին: Հրաշալի անցումից հետո «Լեսթեր Սիթի»-ի դարպասը գրավեցՀենրիխ Մխիթարյանը: Երկրորդ կեսի 49-րդ րոպեի ն նրա փոխանցումից հետո Խուան Մատան խփեց «կարմիրների» 3-րդ գոլը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Լեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ: