Աֆղանստանում ձնակույտերի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը մոտեցել Է 120-ի
ՄիջազգայինԱֆղանստանում ձնակույտերի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 119-ի, եւս 89 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Պաժվակ» գործակալությունը՝ վկայակոչելով Արտակարգ դրության ազգային վարչությունը:
Ավելի վաղ հաղորդվել Էր 104 զոհվածների մասին:
Նուրիստանի նահանգի նահանգապետ Հաֆիզ Աբդուլ Կայումը հայտարարել Է, որ ձնահյուսի տակ մնացած Ասֆա-Թոլ գյուղում ապրում Էր մոտավորապես 500 մարդ: Նրա խոսքով՝ աղետի վայրում հաջողվել Է հայտնաբերել 53 զոհվածների մարմիններ եւ 22 տուժածների, մնացած բնակիչներն անհայտ կորած են համարվում:
Ձնակույտերի փլուզումներ, որոնք մարդկային կյանքեր են խլել, տեղի են ունեցել նաեւ Բադախշանի եւ Փարվանի նահանգներում:
Իշխանությունները հայտնում են, որ ձյան փլվածքներից մաքրել են երկրի ավտոճանապարհները, այդ թվում՝ Սալանգի լեռնանցքը եւ այն խճուղին, որը կապում Է Քաբուլը եւ Ղանդահարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: