Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնական թեկնածուն Է դարձել ՔՍՄ/ՔԴՄ կոալիցիայից
ՄիջազգայինՔրիստոնեա-սոցիալական միություն (ՔՍՄ) կուսակցությունը պաշտոնապես Անգելա Մերկելին առաջադրել Է Գերմանիայի կանցլերի թեկնածու, որը կորոշվի Բունդեսթագի՝ 2017 թվականի աշնանը կայմանալիք ընտրությունների արդյունքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 6-ին հայտնել Է գերանական Bild թերթը:
Այսպիսով, Մերկելը, որը գլխավորում Է Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցությունը, այսուհետեւ այդ պաշտոնի թեկնածուն Է նաեւ ՔՍՄ կուսակցությունից:
Ինչպես նշում Է հրատարակությունը, ավելի վաղ Մերկելը հայտարարել Էր, որ պատրաստ Է կրկին զբաղեցնել Գերմանիայի կանցլերի պաշտոնը: Այսպիսով՝ ընտրություններում նրա հաղթանակի դեպքում դա կդառնա նրա չորրորդ ժամկետը:
Գերմանիայի Բուդեսթագի ընտրությունները տեղի են ունենալու 2017 թվականի սեպտեմբերին:
Դրանից հետո երկրում կձեւավորվի նոր կառավարություն եւ կընտրվի ԳՖՀ-ի կանցլերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: