Դոնբասում երկուստեք խախտում են հրադադարի ռեժիմը. ԵԱՀԿ
ՄիջազգայինԴոնբասում հակամարտության կողմերը չեն կատարում շփման գծից ծանր սպառազինության հետքաշման վերաբերյալ Մինսկի համաձայնությունների պահանջը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային պատվիրակության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Հուգն «Ուկրաինսկայա պրավդայում» հրապարակված հարցազրույցում:
«Ծանր սպառազինությունը մինչ այժմ գտնվում Է շփման գծի երկու կողերում՝ ի խախտումն Մինսկի համաձայնությունների, թեեւ պետք Է հետքաշված լիներ շատ ավելի հեռու: Ինչպես դուք կարող եք տեսնել մեր հաշվետվություններից, երկու կողմերն Էլ խախտում են Մինսկի համաձայնությունները եւ շարունակաբար խախտում՝ հրադադարի ռեժիմը»,- ասել Է նա:
Հուգը հակամարտող կողմերին հորդորել Է անհապաղ դադարեցնել կրակը՝ խոստանալով, որ Հատուկ մոնիթորինգային պատվիրակությունն իր կողմից կշարունակի աջակցել երկխոսությանը՝ տարածաշրջանի իրադրության կայունացման եւ նորմալացման նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: