Ռեալը պատրաստ է բաժանվել Բենզեմայից 60 մլն եվրոյի դիմաց
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը,- տեղեկացնում է Express.co.uk-ը:
Հաղորդվում է, որ վերջինիս ծառայություններով կրկին սկսել է հետաքրքրվել Լոնդոնի «Արսենալը»: «Զինագործների» ղեկավարությունը պատրաստ է Բենզեմայի տրանսֆերի դիմաց «սերուցքայիններին» վճարել 60 մլն եվրո:
29-ամյա հարձակվողը «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին: Ֆրանսիացին 226 խաղում դարձել է 115 գոլի հեղինակ: