Իրաքի վարչապետը հայտնել է, թե պարզել է ԻՊ առաջնորդի գտնվելու վայրը
ՄիջազգայինԻրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի գտնվելու վայրը պարզելու մասին:
Այս մասին Իրաքի վարչապետ հաղորդել է France 24 հեռուստաալիքին:
«ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին գտնվում է մեկուսացման մեջ, նրա տեղափոխվելու հնարավորությունը սահմանափակված է», - ասվում է հեռուստաալիքի Twitter-ում:
Հայտարարության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: