Հայտնի է Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարը
ՍպորտԱնգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչ հանդիպման մրցավար է նշանակվել Անդրե Մարիները,- տեղեկացնում է Sky Sports-ը:
46-ամյա մրցավարը կսպասարկի «Սաութհեմփթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև հանդիպումը:
Հավելենք, որ հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին, «Ուեմբլի» մարզադաշտում: