Պերեսը որոշել է վաճառել Դանիլոյի տրանսֆերը
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիլոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը:
«Սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն որոշում է կայացրել 25-ամյա բրազիլացու տրանսֆերը վաճառելու հարցում,- վստահեցնում է Bernabéu Digital-ը՝ հղում անելով Diario Gol-ը:
Դանիլոն, ով իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում Մադրիդում, չի կարողանում իր խաղով գոհացնել ակումբի ղեկավարությանը: