Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Մարիտիմու»-ի հաղթական խաղին
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Մարիտիմու»-ի հաղթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում «Մարիտիմու»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը, հաղթել է «Մորեյրենսե»-ին՝ նվազագույն հաշվով: Ղազարյանը եղել է թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է 71-րդ րոպեին:
«Մարիտիմու»-ն այս հաղթանակից հետո ունի 31 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: