Ռանյերին հանդիպել է «Լեսթերի» ղեկավարների հետ
ՍպորտԱնգլիական «Լեսթերի» ղեկավարությունը հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիի հետ եւ քննարկել ստեղծված իրավիճակը:
Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոնի ղեկավարներն իտալացի մասնագետին վստահեցրել են, որ չեն պատրաստվում հեռացնել նրան՝ անկախ թիմի անհաջող ելույթներից, գրում է The Telegraph-ը:
Պրեմյեր լիգայի 24-րդ տուրից հետո «Լեսթերը» 16-րդ տեղում է եւ մեկ միավոր է գերազանցում վտանգավոր գոտում գտնվող «Հալ Սիթիին»: Բացի այդ, «Լեսթերն» Անգլիայում միակ պրոֆեսիոնալ թիմն է, որը ոչ մի գոլ դեռ չի խփել 2017 թվականին: