Ռումինիայի նախագահն իշխող կուսակցությունից պահանջել Է լուծել երկրում ստեղծված ճգնաժամը
ՄիջազգայինՍոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ՍԴԿ) բազմաթիվ պատգամավորներ եւ սենատորներ փետրվարի 7-ին լքել են Ռումինիայի խորհրդարանի դահլիճը նախագահ Կլաուս Յոհաննիսի ելույթի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ելույթի սկզբում պետության ղեկավարը քննադատության տարափ Է տեղացել այդ կուսակցության հասցեին, որը դեկտեմբերի 11-ի խորհրդարանական ընտրություններում տպավորիչ հաղթանակ տարավ՝ դրա արդյունքներով կազմելով խորհրդարանական մեծամասնություն եւ կառավարություն: Սակայն այնուհետեւ կառավարությունն որոշում ընդունեց քրեական օրենսգրքի եւ քրեական ընթացակարգի ուղղումների մասին, որի նպատակն Էր, ընդդիմության խոսքով՝ քրեական պատասխանատվությունից ազատել կոռումպացված քաղաքական գործիչներին:
Նախագահը հայտարարել Է, որ ՍԴԿ-ին «մտահոգում Է ոչ թե ժողովրդի բարգավաճումն, այլ քրեական գործերը»: «Ռումինացիները վրդովված են եւ զայրանում են»,- ընդգծել Է նա:
«Լուծումը պետք Է առաջարկի ՍԴԿ-ն, որն ստեղծել Է խնդիրը»,- հայտարարել Է Յոհաննիսը:- Որոշման հետկանչումը եւ նախարարի պաշտոնաթողությունը չափից քիչ են, վաղաժամկետ ընտրությունները՝ չափից շատ»:
Այդ պահին ՍԴԿ-ից խորհրդարանականների մեծամասնությունն սկսել Է լքել դահլիճը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: