Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Վայքի, Եղեգնաձորի և Արտաշատի ավտոկայարանների տարածքներում լուրջ թերացումներ են հայտնաբերվել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հերթական անակնկալ այցը կատարեց, այս անգամ՝ Վայքի, Եղեգնաձորի և Արտաշատի ավտոկայարաններ:

Վայքի ավտոկայարանում առաջին հայացքից անմիջապես աչքի ընկավ սպիտակ համարանիշներով  և «Երևան» ցուցանակով երթուղայինը, որն, ըստ ամենայնի, պատրաստվում էր ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնել։

Երթուղայինի վարորդին չհաջողվեց գտնել։  Ավտոկայարանի պետը կամ երթակարգավարը նույնպես տարածքում չէին։ Դռները փակ էին։ Հպանցիկ հայացքից էլ  հասկանալի էր, որ այն չի գործում։ Մուտքի մոտ կուտակված ձյան հաստ շերտն էլ փաստում էր, որ արդեն երկար ժամանակ այդպես է։

Քիչ անց վերադարձավ նաև իրեն «դիսպետչեր» ներկայացնող անձը՝ Արման անունով։

Թե ինչ գործ ունի ավտոկայարանի տարածքում սպիտակ համարանիշներով մեքենան, նրա պատասխանը, մեղմ ասած, անհասկանալի էր. «Կանգնեցրել ենք, որ ուղևորներն իմանան Երևան գնացող մեքենա կա, սպասեն , մինչև դեղին համարներով երթուղայինը կմոտենա։ Ավտոկայարանի դռներն էլ  փակ են, քանի որ վերանորոգման աշխատանքներ են սկսել»։

Եղեգնաձորի ավտոկայարանի շենքի դռները բաց էին։ Ներսում եղած միակ դռան վրա էլ գրված էր՝ ոսկերիչ։  Պարզվեց ոսկերիչը հենց ավտոկայարանի պետն է, ում անմիջական պարտականությունները սահմանափակվում էին իր ոսկերչական գործունեությամբ։

Իսկ միջմարզային և ներմարզային երթուղիները «կանոնակարգվում» էին ավտոկայարանից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վահան Մարտիրոսյանն ավտոկայարանի պետին հորդորեց. «Միջմարզային երթուղիները պետք է ուղևորվեն ավտոկայարանից»։

Նախարարի ուշադրությունը գրավեց նաև ավտոկայարանի տարածքում գործող մթերային խանութը։

Կայարանի պետը մանրամասնեց՝ այս տարածքն էլ վարձակալությամբ է տրված:

Արտաշատում իրավիճակը  քիչ այլ էր։ Այստեղ շենք ու դրանից բխող հարմարություններ չկան։ Ավտոկայարան ասվածը սառցակալած բաց տարածք է, որտեղ  ելումուտ են անում հիմնականում Երևան գնացող և գյուղերը սպասարկող տրանսպորտային միջոցները։ Տարբեր անկյուններում տեղադրված երկու տաղավարները դիսպետչերական կետերն են։ Մեկը կանոնակարգում է միջմարզային, մյուսը՝ ներմարզային երթուղիները։

«Լիգա» ընկերության շահագործման բաժնի պետ Խաչիկ Կարապետյանը մոտեցավ նախարարին, նշեց, որ իրենց ընկերությունը միջմարզային ուղևորափոխադրումներ է իրականացնում միկրոավտոբուսներով։  Նրա խոսքով՝ խնդիրներ չունեն.

«Չեմ կարող ասել, թե սպասարկումը գերազանց է, բայց, ըստ չվացուցակի, նորմալ աշխատում ենք»։

Նախարարի դիտողությանն ի պատասխան, որ լինում են դեպքեր, երբ մեքենաների սրահները չեն տաքացվում, բաժնի պետը նշեց, որ այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են կատարվել, բոլոր մեքենաներում լրացուցիչ տաքացուցիչներ են ավելացվել։

«Հիմա, կարծում եմ, բողոքներ չկան։ Եթե լինեն, ապա անպայման հաշվի կառնենք, նորից կավելացնենք»,- հավաստիացրեց Խ. Կարապետյանը։

Ներմարզային երթուղիները սպասարկող դիսպետչեր Լեռնիկ Հակոբյանը նախարարին տեղեկացրեց, որ ամեն երթուղի իր գրաֆիկն ունի, աշխատում են ըստ գրաֆիկի։ Եղանակով պայմանավորված՝ լինում են որոշակի շեղումներ, բայց աշխատում են, որ ճիշտ ժամին շարժվեն մեքենաները։

Վահան Մարտիրոսյանն ուշադրություն հրավիրեց նաև ավտոկայարանի սառցակալած տարածքի վրա։

Արդարացումները հետևեցին մեկը մյուսին, հետո խոստացան, որ անպայման կմաքրվի:

Նախարարը զրուցեց նաև ուղևորների և վարորդի հետ։  Նրանք նշեցին, որ ավտոբուսները ժամանակին են շարժվում և յուրաքանչյուր ավտոբուս՝ կապված ուղևորահոսքի քանակից,  օրը 3-4 ուղերթ է կատարում։

Իրավիճակը կարգավորելու համար նախարար Վահան Մարտիրոսյանը  «Հայավտոկայարան» ՓԲ ընկերության  տնօրենին հանձնարարեց վերացնել բոլոր թերությունները։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչությանը հանձնարարվել է  հայտնաբերված խախտումները վերացնելու  ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա Կոստանյան