ՀԺԱՄ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կաջակցի ՀՀԿ-ին
ՔաղաքականՀայաստանի ժողովրդավարական-ազատական միություն կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարելու է ՀՀԿ-ին: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում այս մասին հայտնեց ՀԺԱՄ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը:
«Անկախ քաղաքական դաշտում իր գրաված դիրքից՝ ՀԺԱՄ կուսակցությունն իր գոյության ողջ ընթացքում համագործակցել է այն քաղաքական միավորների հետ, որոնք իրենց գործունեության հիմքում դրել են համագործակցության գաղափարը և գործել են հանուն արդար և ապահով Հայաստանի»,- ընդգծեց Մկրտչյանը:
Նա հավելեց, որ ՀԺԱՄ-ը շարունակում է իր գործընկերային հարաբերությունները Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ և առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցելու է ՀՀԿ-ին: