Գերմանիայի Գավաթի խաղում թիմերը կատարել են 8 փոխարինում
Սպորտ«Աստորիա Վալդորֆի» եւ «Արմինիայի» միջեւ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումը կմտնի պատմության մեջ: Այդ խաղում 2 թիմերն էլ կատարել են 4-ական փոփոխություն: Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին անգամ է տեղի ունենում նման բան, հայտնում է Bild-ը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Գերմանիայի ֆուտբոլային միությունն ընդունել էր որոշում, որի համաձայն՝ թիմերը Գերմանիայի Գավաթում կարող են չորրորդ փոփոխություն կատարել, եթե խաղը տեղափոխվում է լրացուցիչ ժամանակ:
«Աստորիա» - «Արմինիա» խաղում (1:1) հյուրերը հաղթել են հետխաղյա 11 մետրանոցներով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ: