Սոֆիայում ներկայանալու ենք բոլոր`10 քաշային կարգերում. Դավիթ Թորոսյան
ՍպորտՀայաստանի բռնցքամարտի հավաքականը 10 մարզիկով կմասնակցի Ստրանջայի մրցաշարին:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավթի Թորոսյանը: «Հավաքն ընթանում է նորմալ հունով: Մասնակիցները մարտական են տրամադրված, սակայն դեռ աշխատանքային պրոցեսների մեջ են: Ինձ համար հայտնի է, թե ովքեր են մասնակցելու, բայց դեռ չեմ բարձրաձայնի այդ մասին, ներկայանալու ենք բոլոր` 10 քաշային կարգերում»,-կարևորեց Թորոսյանը:
Ուսումնամարզական հավաքին մասնակցում են 25 մարզիկ, ովքեր նախապատրաստվում են տարբեր մրցաշարերի: Փետրվարի 20-27-ը Սոֆիայում կկայանա Ստրանջայի միջազգային մրցաշարը: