Ասադը նշել Է Պուտինի բացառիկ դերը Սիրիայում խաղաղության վերականգնման գործում
ՄիջազգայինՍիրիայի ղեկավար Բաշար Ասադը ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ կայացած հանդիպմանը նշել Է իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի բացառիկ դերը Սիրիայում խաղաղության վերականգնման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է պատվիրակության մասնակցի՝ Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական եւ կրոնական միավորումների հարցերի կոմիտեի նախագահ, քրիստոնեական արժեքների պաշտպանության միջխմբակցային պատգամավորական խմբի համակարգող ՍերգեÕ µ Գավրիլովի մամուլի ծառայությունը:
«Հանդիպման ավարտին Սիրիայի նախագահը նշեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացառիկ դերը Սիրիայում խաղաղության վերականգնման, երկրի սոցիալ-հումանիտար եւ տնետսական սուր հիմնախնդիրների լուծման գործում»,-ասված Է մամուլի տեղեկագրում:
«Առաջ Ժնեւն Էր թելադրում իր քաղաքական պայմանները, այժմ՝ Ռուսաստանը՝ միջազգային ասպարեզում հիմնական խաղորդը»,- տեղեկագրում մեջբերված Է Ասադի խոսքը:
Գավրիլովն ինքը, որն այժմ գտնվում Է Դամասկոսում, Ասադի հետ պատգամավորական պատվիրակության բանակցություններից հետո լրագրողներին հայտարարել Է, որ Սիրիայի առաջնորդը Աստանայում կայացած բանակցությունների ձեւաչափն ավելի արդյունավետ Է համարել, քան Ժնեւինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: