Բաքվում ՌԴ դեսպանատունը բլոգեր Լապշինի հետ հանդիպում է խնդրել
ՄիջազգայինԱդրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը տեղական իշխանություններին խնդրել է թույլ տալ հանդիպել ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, որը Բաքվին է արտահանձնվել Մինսկից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բելառուսում ՌԴ դեսպանատան հյուպատոսկան բաժնի ներկայացուցիչը:
Բելառուսի Գերագույն դատարանը երեքշաբթի ուժի մեջ է թողել գլխավոր դատախազության որոշումը բլոգեր Լապշինին Ադրբեջանին հանձնելու մասին, որը Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացիություն ունի: Նույն օրը հատուկ չվերթով նա ձեռնաշղթայված, Պետանվտանգության ծառայության 2 աշխատակիցների ուղեկցությամբ ժամանել է Հեյդար Ալիեւի անվան օդանավակայան:
«Մենք մշտապես շփման մեջ ենք Ադրբեջանում ՌԴ դեսպանատան մեր գործընկերների հետ, որոնք արդեն Ալեքսանդրի հետ հանդիպում են խնդրել»,- ասել է գործակալության զրուցակիցը: