ՄԱԿ-ը հորդորում Է 2,1 մլրդ դոլար հատկացնել Եմենում սովը կանխելու նպատակով
Միջազգային ՄԱԿ-ը հորդորում Է որպես օգնություն 2,1 մլրդ դոլար հատկացնել Եմենի 12 մլն բնակիչներին, որտեղ սովի սպառնալիք գոյություն ունի երկրում երկու տարի շարունակվող պատերազմի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:
«Պատերազմի երկու տարիները քայքայեցին Եմենը, միլիոնավոր երեխաներ, կանայք ու տղամարդիկ մեր օգնության խիստ կարիքն ունեն: Առանց միջազգային աջակցության նրանք կարող են սովի մատնվել 2017 թվականի ընթացքում: Ես կոչ եմ անում ֆինանսավորող կազմակերպություններին՝ օժանդակել եւ ավելացնել նրանց աջակցությունը»,- հաղորդագրության մեջ բերված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենի խոսքը:
2014 թվականից Եմենում շարունակվում Է զինված հակամարտությունը, որին, մի կողմից՝ մասնակցում են շիաների «Անսար Ալլա» շարժումից հուսի-ապստամբները եւ նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին լոյալ բանակի մի մասը, իսկ մյուս կողմից՝ նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին լոյալ կառավարական զորքերն ու աշխարհազորայինները: Կառավարությունն օդից ու ցամաքից ստանում Է Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող արաբական կոալիցիայի աջակցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: