Brexit-ի շուրջ Բրյուսելի հետ բանակցությունները վարվելու են ամբողջ Մեծ Բրիտանիայի անունից. Մեյ
ՄիջազգայինԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գելու պայմանների շուրջ Բրյուսելի հետ բանակցությունները վարվելու են ամբողջ երկրի անունից:
Այդ մասին խորհրդարնում հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:
«Երբ կառավարությունը բանակցություններ սկսի, դրանք կվարի ամբողջ Միացյալ Թագավորության անունից»,- ասել Է նախարարների կաբինետի ղեկավարը:
Նա ընդգծել Է, որ Շոտլանդիայի խորհրդարանն իրավունք չունի վետո դնել ԵՄ-ից երկրի դուրս գալու գործընթացի վրա: Մեյը կարծիք Է հայտնել, որ անկախ Շոտլանդիան Եվրամիության անդամ չի լինի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: