ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությանը
ՔաղաքականՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 8-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ և բազմակողմ, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի: