Թուրքական ուժերը սիրիացի ապստամբների հետ միասին առաջխաղացում են գրանցել Էլ-Բաբի մերձակայքում
ՄիջազգայինՍիրիացի ապստամբները` թուրքական զինուժի աջակցությամբ, գրավել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Էլ-Բաբ քաղաքի արվարձանները:
Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով թուրքական կառավարության և սիրիական ընդդիմադիր ուժերի աղբյուրները:
Ինչպես ընդգծում է գործակալությունը, այս առաջխաղացումը ԻՊ-ի հենակետի տարածքում ահաբեկչական խմբավորման անկման պարագայում կամրապնդի Թուրքիայի ազդեցությունը Սիրիայի հյուսիսում, որտեղ այն արդեն դե ֆակտո բուֆերային գոտի է ստեղծել:
Սիրիայի կառավարական ուժերը ևս առաջխաղացում են գրանցել դեպի Էլ-Բաբ հարավային կողմից` իսլամիստներին երկու թշնամիների արանքում թողնելով: