Պորոշենկոն կհանդիպի Մերկելի, Ռենցիի, Ռոմպեյի և Բարոզայի հետ
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Իտալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում մի շարք երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հանդիպումներ կանցկացնի: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
«Մասնավորպես նախատեսվում է Ուկրաինայի նախագահի երկկողմ հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Պորոշենկոն երկկողմ հանդիպումներ կունենա Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչի, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ: