Գերագույն դատարանի՝ Թրամփի թեկնածուն քննադատության Է ենթարկել նախագահին
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկրի Գերագույն դատարանի անդամի թեկնածու առաջադրված Նիլ Գորսաչը պետության ղեկավարին քննադատել Է նրա թվիթների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Խոսքը վերաբերում Twitter-ում Թրամփի այն գրառումներին, որոնցում նա հարձակվում Է դատավոր Ջեյմս Ռոբարտի վրա, որն արգելք Է դրել սկանդալային ներգաղթային հրամանագրի վրա:
Դատավորի վրա Թրամփի հարձակումները Նիլ Գորսաչը որակել Է «բարոյալքող եւ վհատեցնող»:
Ավելի վաղ Թրամփը դատավորին անվանել Է «այսպես կոչված դատավոր» եւ ասել, որ ԱՄՆ-ի տարածքում ահաբեկիչների բոլոր հնարավոր գրոհները կլինեն նրա խղճի վրա:
«Պարզապես չեմ կարողանում հավատալ, որ դատավորը նման վտանգի Է ենթարկում մեր երկիրը: Եթե ինչ-որ բան պատահի, մեղադրեք նրան եւ դատական համակարգը»,- գրել Է նա Twitter-ում:
Նիլ Գորսաչը Թրամփի կողմից Գերագույն դատարանի անդամ Է առաջադրվել փետրվարի 1-ին: Նա դատավոր Է Կոլորադոյից, հայտնի Է իր պահպանողական հայացքներով: Գորսաչը 49 տարեկան Է: Այժմ նա ծառայում Է ԱՄՆ-ի տասներորդ օկրուգի Վերաքննիչ դատարանում: