Նիգերիացի ծովահենների զավթած նավի նավապետին հեռախոսով կապվելու հնարավորություն Է ընձեռվել
ՄիջազգայինՆիգերիացի ծովահենների կողմից զավթված նավի նավապետը կարողացել Է հեռախոսային կապ հաստատել: Նա հայտնել Է, որ անձնակազմի անդամները ողջ եւ առողջ են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դստերս զանգահարել են ընկերությունից եւ հայտնել, որ նավապետը հեռախոսով կապվել Է. նրան թույլատրել են՝ զանգահարել: Ասել Է, որ բոլորը ողջ-առողջ են, նորմալ են կերակրում, հարազաներին խնդրել են չանհանգստանալ»,- ՌԻԱ Նովոստիին պատմել Է մուրմանսկցի նավաստու հայրը՝ Իգոր Ռյաբոյը, որի որդին՝ Սերգեյ Գուսարովը, նույնպես հայտնվել Է գերության մեջ:
Նավի վրա հարձակումը տեղի Է ունեցել փետրվարի 5-ին Գվինեական ծոցի Բոնի կղզուց մոտավորապես 200 կիլոմետր հարավ - արեւմուտք ընկծ շրջանում: Ծովահենները մոտորանավակով մոտեցել են եւ կրակ բացել: Անձնակազմի ութ անդամները՝ յոթ ռուսաստանցի եւ մեկ ուկրաինացի, գերի են ընկել: Հայտնի Է, որ BBC Caribbean զավթված նավը պատկանում Է Գերմանիայի մի ընկերության: Այն Կամերունից գնում Էր Գանա:
Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունները հավաստել են Նիգերիայի ջրերում իրենց քաղաքացիների առեւանգումը եւ հայտարարել են, որ ձեռնարկում են նրանց ազատման միջոցներ: Ռուսաստանի Քննչական կոմիտեն ծովահենների հարձակման փաստով նախաքննչական ստուգում Է սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: