Լավ է ուշ, քան երբեք
ՔաղաքականԱԺ-ում շարունակում են քննարկել ՀՀ Կառավարության կողմից ներկայացված ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ժամանակ հարակից զեկուցող Պետակաիրավական հարցերի մշտական հանձնաժողվի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը նշեց. «Այս նախագծի շուրջ հանձնաժողվում բավականին բուռն քննարկում է եղել, որից հետո միայն տրվել է դրականա եզրակցություն: Եթե չասեմ տարակուսանք, ապա զարմանք հնչեցրեցինք, որ քաղաքացիական օրենսգիրքը 1998 թվականին է ընդունվել եւ շուրջ 19 տարի է պահանջվել, որ սերվիտուտի նման հին, վաղուց գոյություն ունեցող ինստուտի հասկացությունը եւ տարատեսակները նկարագրվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին քննարկբվող տարատեսակները վաղուց հայտնի են:
«Ես կարեւորում եմ այն, որ գոնե հիմա փոփոխությունները դրվել են քննարկման: Սերվիտուտը Հին Հռոմից եկած ինստիտուտ է եւ ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք»,-նշեց նա: