Տեղատարափ անձրեւները ուժգին ջրհեղեղ են առաջացրել Կալիֆոռնիայում
ՄիջազգայինԱՄՆ-ի հարավ-արեւմուտքում տեղացած հորդառատ անձրեւները լուրջ հեղեղումներ ու սողանքներ են առաջացրել Կալիֆոռնիայի նահանգում: Տեսանյութ Է հրապարակել BFMTV-ն:
Տարերքի գլխավոր հարվածը բաժին Է հասել Սան Ֆրանցիսկոյի ծոցին: Հաղորդվում Է տապալված ծառերի եւ Էլեկտրահաղորդման գծերի կտրվելու մասին:
Առանձին շրջաններում խախտված Է ավտոմոբիլային հաղորդակցությունը: Ինչպես ճշտել են տեղի օդերեւութաբանական ծառայությունում, սկսած 2016 թվականի հոկտեմբերից Կալիֆոռնիայում գրանցված տեղումների ծավալն արդեն գերազանցել Է տարեկան նորման: