Ջուլիան Ասանժը կարող է զրկվել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ստացած ապաստանից
ՄիջազգայինԷկվադորի նախագահի թեկնածու Գիլյերմո Լասոն, ով աջակենտրոն ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ է, խոստացել է հաղթանակի դեպքում վերանայել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Լոնդոնում հարավամերիկյան երկրի դեսպանությանը ապաստան տալու որոշումը: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է The Guardian-ին ըված հարցազրույցում:
«Էկվադորի ժողովուրդն այնպիսի գին է վճարել, որը չպետք է վճարեր: Երբ ես պաշտոնավարման անցնեմ, մենք սրտանց կխնդրենք պարոն Ասանժին 30 օրվա ընթացքում հեռանալ դեսպանատնից»,- ասել է Լասոն:
2012-ի հունիսին Ասանժը ապաստան է խնդրել Էկվադորի դեսպանատանը Լոնդոնում` մտավախություն ունենալով Շվեդիա արտահանձնվելուց, որտեղ նրան կասկածում են սեռական բնույթի հանցագործություն իրականացնելու մեջ: Վերջինս հերքում է իրեն ուղղված մեղադրանքները` դրանք քաղաքական շարժառիթներով պայմանավորելով:
Նախագահական ընտրությունները Էկվադորում կանցկացվեն փետրվարի 19-ին: Առաջին փուլում հաղթանակ տանելու համար թեկնածուն պետք է հավաքի ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը: