Պետդումայի պատգամավորներն այցելել են Հալեպ
ՄիջազգայինԻնչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այս մասին Դամասկոս վերադառնալուն պես լրագրողներին հայտնել է պատգամավոր Սերգեյ Գավրիլովը:
«Մենք այցելել ենք մեր ավիաբազան, ինչպես նաև եղել ենք Հալեպում: Հանդիպումներ են անցկացվել մեր ավիաբազայի ղեկավարության հետ, քննարկվել են հակամարտող կողմերի միջև հրադադարի գործընթացն ակտիվացնելու հարցերը», - ասել է ռուս պատգամավորը:
Նա նաև նշել է, որ պատգամավորները քննարկել են թուրք զինվորների մահվան միջադեպը, որը տեղի է ունեցել ռուսական ինքնաթիռների չնախատեսված ավիահարվածի հետևանքով: