Նոր Զելանդիայում ավելի քան 400 դելֆին Է ափ նետվել
ՄիջազգայինՆոր Զելանդիայում ավելի քան 400 գրինդա-(գնդագլուխ) դելֆին Է նետվել Նոր Զելանդիայի Հարավային կղզու ափ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Radio New Zealand-ին:
Կենդանիների մեծ մասը սատկել Է, սակայն ընդգրկուն փրկարարական գործողությանը մասնակցող կամավորներին հաջողվել Է ծանծաղուտից հանել շուրջ 100 դելֆինների: Փրկված կետաձեւ դելֆինները շարունակում են մնալ ծովախորշում, իսկ փրկարարները նավակներով փորձում են դրանց ցույց տալ ճիշտ ուղղությունը, որպեսզի լողան դեպի բաց ծով:
Նշվում Է, որ խոսքը վերաբերում Է Նոր Զելանդիայում կետերի կամ դելֆինների զոհվելու հետ կապված ամենազանգվածային միջադեպերից մեկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: