Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան


Սահմանադրական բարեփոխումներ. գործող իշխանությունները ուղղակիորեն զգուշացնում և առաջարկում են

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը փառք ու պատվով կատարում  է իր վրա դրված պարտավորությունը և սահմանված ժամկետում ներկայացրեց «Հայեցակարգը»: Սուտ կլինի ասել, թե հայ ժողովուրդը անհամբեր սպասում էր այս Հայեցակարգին և սահմանադրական բարեփոխումներին ընդհանրապես: Եվ, քանի որ սահմանադրական բարեփոխումների  գործընթացը անկախ մեր կամքից  արդեն ընթացքի մեջ է, անհրաժեշտ է ծանոթանալ և հասկանալ, թե ինչ է մեզ մատուցվում: Նախ, ներածական մասում գործող իշխանությունները ուղղակիորեն զգուշացնում և առաջարկում են  երկրի հիմնական քաղաքական ուժերին՝ գալ անհրաժեշտ փոխհամաձայնության և բարեփոխումների միջոցով ապահովել երկրի կայուն զարգացում,  հակառակ դեպքում կստանանք Վրաստանի և Ուկրաինայի տխուր փորձը: Ընդհանուր առմամբ Հայեցակարգում շարադրված են երկրում առկա արատավոր բոլոր երևույթները՝ սկսած մարդու իրավունքների ոտնահարումներից, քաղաքացիական ազատությունների սահմանափակումներից, վերջացրած տնտեսության մոնոպոլիզացվածության և արդարադատության խեղաթյուրված համակարգի վերաբերյալ հիշատակումներից: Սակայն տարօրինակ կերպով այս բոլոր թերությունների ամբողջ մեղքը բարդվում է գործող սահմանադրության վրա, իբր այս սահմանադրությունն է մեղավոր, որ Հայաստանում բավարար չափով չի կայացել կուսակցական համակարգը կամ էլ քաղաքական և սահմանադրական մշակույթը մնացել է ցածր մակարդակի վրա: Առավել տարօրինակ է հնչում այն պնդումը, թե՝  «Քաղաքական համակարգի անկատարությունը, իրավական ու քաղաքական մշակույթի պակասը, սահմանադրական հակակշիռների ու զսպումների համակարգի ոչ արդյունավետ գործողությունը պատճառ են դարձել, որ Սահմանադրության առանձին հոդվածներ, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի 3-րդ մաս, 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր, 8-րդ հոդվածի 2-րդ մաս, 14-րդ հոդված, 27.1-րդ հոդված, 65-րդ հոդված և այլն, առավելապես կարգախոսային բնույթ են ստացել»:  Հարց է ծագում՝ «տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը»,  որը երաշխավորված է գործող սահմանադրությամբ,  մեր երկրում իրականություն չի դառնում  անկատար քաղաքական համակարգի՞, թե այդ համակարգի կառավարման ղեկին նստած անձանց կամահայտման արդյունքում, կամ «բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև» սահմանադրական դրույթը բազմիցս անտեսելու պատճառը արդյո՞ք իրավական ու քաղաքական մշակույթի պակասն է մեր երկրում, թե՞ ի պաշտոնե նշված դրույթի երաշխավորի և արդարադատություն իրականացնող անձանց սուբյեկտիվ ցանկությունը: Ահա այսպիսի բազում հարցեր, որոնց պատասխանը բոլորիս է հայտնի: Իհարկե՛, Հայեցակարգի բուն նպատակը, ինչպես որ հայտարարվել էր նախօրոք, խորհրդարանական համակարգին անցում կատարելու վերաբերյալ իշխանության տեսլականն է: Այս մասին բազում կարծիքներ են հնչել՝ թե՛ կողմ, թե դեմ, սակայն ենթադրել, թե կառավարման որ մոդելն է ավելի արդյունավետ՝ հնարավոր կլինի խորհրդարանական կառավարման մոդելին անցնելուց հետո միայն, սակայն այդ անցումը այսօր՝ այս իշխանության նախաձեռնությամբ՝ ժամանակավրեպ է: Ոչ միայն քաղաքական ընդիմությունը, այլ նաև շարքային քաղաքացին հասկանում է, որ իշխանությունների այս նախաձեռնությունը հիմնականում ուղղված է իրենց վերաարտադրմանը և առերևույթ անկեղծ ու մտահոգ դեմքով հնչող հավաստիացումները, իբր երկրի ապագայով մտահոգված լինելով են նախաձեռնել սահմանադրական բարեփոխումները, պարզապես ծիծաղ է առաջացնում: Այո՛, հայեցակարգում արծարծվում են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը իրապես անհրաժեշտ է մեր երկրին, ինչպես, օրինակ, մարդու իրավունքների ու ազատությունների բարելավումը,  ընդդիմության դերի բարձրացումը, դատական համակարգի անկախության ամրապնդմումը, ընտրական իրավունքի և ընտրական համակարգի բարեփոխմանն ուղղված մտահոգությունները, սակայն այս խնդիրների լուծումը չպետք է զուգորդվի սեփական նեղ կուսակցական շահերից բխող նպատակների առաջ մղմամբ: Եթե իրապես մտահոգ եք վերոհիշյալ խնդիրներով՝ անցկացրեք բարեփոխումներ առանց գործող համակարգը փոփոխության ենթարկելու, ստեղծեք այն բարենպաստ իրավիճակը, երբ հասարակությունը ինքնուրույն առաջ կքաշի կառավարման մոդելի փոփոխության պահանջ, հակառակ դեպքում մենք կունենանք Ուկրաինայի և Վրաստանի տխուր փորձը: Հրանտ Զորյան 
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»