Ասադն անիրատեսական Է համարել Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու Թրամփի գաղափարը
ՄիջազգայինՍիրիայի կառավարությունը դեմ Է երկրի տարածքում այսպես կոչված անվտանգության գոտիների ստեղծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել Է Yahoo News լրատվական պորտալում հրապարակված հարցազրույցում:
«Դա բացարձակապես անիրատեսական գաղափար Է»,-ասել Է Սիրիայի ղեկավարը՝ պատասխանելով անվտանգության գոտիների վերաբերյալ հարցին:
Նրա խոսքով՝ Սիրիայում ահաբեկչության դեմ իսկական պատերազմն անհնարին Է վարել առանց Դամասկոսի հետ համագործակցության: Ասադն ԱՄՆ-ի նոր վարչակազմին խորհուրդ Է տվել լրջորեն մոտենալ այդ հարցին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Վաշինգտոնը Սիրիայում անվտանգության գոտիներ կստեղծի փախստականների համար եւ Պետդեպարտամենտին հանձնարարել Է պատրաստել համապատասխան ծրագիր:
Մինչդեռ, ԶԼՄ-ների կարծիքով՝ այդ ծրագրի իրագործումը ԱՄՆ-ից ու նրա դաշնակիցներից կարող Է պահանջել թռիչքազերծ գոտիներ ստեղծել Սիրիայի այդ շրջաններում, ինչը հղի Է Ռուսաստանի հետ տարաձայնություններով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: