Ֆրանսիայի հարավում ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով 4 մարդ է ձերբակալվել
ՄիջազգայինՖրանսիայի հարավում ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով 4 մարդ է ձերբակալվել: AP-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածների թվում 16-ամյա աղջիկ կա:
Իրավապահ մարմինները ձերբակալվածներից մեկի՝ 20 տարեկան երիտասարդի տանը հանպատրաստից ստեղծած լաբորատորիա են հայտնաբերել: Այնտեղ գտնվել են 70 գրամ ացետոնի պերօքսիդ եւ ռումբ պատրաստելու այլ բաղադրամասեր: Նույն նյութերն են օգտագործվել 2015-ի նոյեմբերին Փարիզում եւ 2016-ի մարտին Բրյուսելում իրականացված ահաբեկչությունների ժամանակ:
Ոստիկանական աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածներից մեկը ծրագրել էր մահապարտ դառնալ, սակայն դեռեւս հայտնի չէ, թե չարագործներն ինչ թիրախ էին ընտրել: