Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Գլխավոր դատախազությունում ամփոփել են Երևանի դատախազության 2016թ-ի աշխատանքը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 10-ին խորհրդակցություն է անցկացրել Երևան քաղաքի դատախազությունում` ամփոփելով 2016թ.-ի ընթացքում կատարված աշխատանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, խորհրդակցությանը մասնակցել են Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազները, ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի մայրաքաղաքային մարմինների պատասխանատուները: Խորհրդակցության ընթացքում Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը զեկուցել է մայրաքաղաքում 2016թ.-ի հանցավորության վիճակի, կառուցվածքի, շարժընթացի, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման վերաբերյալ վիճակագրական տվյալները, ներկայացրել դրանց բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքը:

ՀՀ գլխավոր դատախազը, ներկայացված տվյալների հիման վրա ըստ վարչական շրջանների անդրադառնալով առանձին հանցատեսակների աճին ու դրանց բացահայտման ցուցանիշներին, հանձնարարել է առավել հետևողական լինել դրանց կանխման և խափանման ուղղությամբ կատարվող միջոցառումներին, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության լրիվության, օբյեկտիվության բազմակողմանիության և արդյունավետության ապահովմանը:

Արթուր Դավթյանը հատուկ անդրադարձել է հասարակական վայրերում, հրազենի գործադրմամբ բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ, չնչին առիթներով կատարված հանցագործությունների բացահայտման վիճակագրությանը և դրանց վերաբերյալ քրեական գործերի քննության արդյունավետությանը՝ նշելով, որ այդ հանցագործություններից չբացահայտվածները առանձին դեպքերում օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների կատարման հապաղումների, դրանք չպլանավորված և չհամակարգված իրականացնելու հետևանք են՝ նկատի ունենալով նաև, որ մայրաքաղաքի փողոցների և այլ հասարակական վայրերի մեծամասնությունը վերահսկվում է տարբեր նշանակության տեսախցիկներով:

Գլխավոր դատախազը, ընդգծելով հասարակական վայրերում կատարված, հնչեղության ստացած հանցագործությունների արագ բացահայտման հույժ անհրաժեշտությունը՝ նշել է, որ արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չիրականացնելու և հանցանք կատարած անձանց չպարզելու, նրանց մեղքը հիմնավորող բավարար ապացույցներ ձեռք չբերելու արդյունքում այդ անձանց կողմից քրեական պատասխանատվությունից խուսափելը հասարակության անդամների մոտ առաջացնում է արդա րացի դժգոհություն նպաստում է ավելի ծանր հանցագործությունների կատարմանը՝ էապես վնասելով երկրի իրավապահ մարմինների հեղինակությանը:

Գլխավոր դատախազը ուշադրություն հրավիրելով կրկնահանցագործությունների դեպքերի վրա՝ նշել է, որ դրանց վիճակագրությունը վկայում է որդեգրված քրեական քաղաքականության՝ պատժի նպատակների իրացման տեսանկյունից արդյունավետության մասին: Համոզմունք հայտնելով, որ կրկնահանցավորության դեմ պայքարն էապես պայմանավորված է նաև քրեակատարողական ոլորտի շարունակվող բարեփոխումներով, գլխավոր դատախազը նշել է, որ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել կրկնահանցագործությունների դեմ նախականխիչ միջոցառումները՝ հատկապես ազատազրկման վայրերից վերադարձած անձանց կենցաղի և վարքագծի, նրանց զբաղմունքի ու հակումների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու միջոցով:

Անդրադառնալով հանցավորության կանխման խնդիրներին՝ Արթուր Դավթյանը կարևորել է յուրաքանչյուր դեպքում հանցագործության պատճառները և դրան նպաստող պայմանները քրեական գործի նախաքննությամբ պարզելու և դրանք վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Այս առումով գլխավոր դատախազն առանձնացրել է հատկապես ուսումնական հաստատություններում հանցագործությունների նախականխման և նման հաստատություններում քրեածին միջավայրի բացառման նպատակով իրանակացվող աշխատանքներն ավելի ակտիվացնելու անհրաժ եշտությունը:

Գլխավոր դատախազը հանձնարարել է ակտիվացնել ջանքերը ցանկացած հանցագործության վերաբերյալ գործով հետաքննության և նախաքննության լրիվությունը, օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը և արդյունավետությունը ապահովելու, քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու, դրանց անհիմն սահմանափակումները բացառելու ուղղությամբ, այդ նպատակով գործի դնելով դատախազական ներգործության բոլոր միջոցները:

Կատարած աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է իրավապահ մարմինների աշխատանքի համակարգվածության, միասնականության, կանխատեսելիության և հրապարակայնության ապահովման անհրաժեշտությունը: Խորհրդակցության ընթացքում մայրաքաղաքի իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր:

 

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա Կոստանյան