Լապշինը Բաքվում բուժզննություն է անցել
ՄիջազգայինԲելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը բժշկական զննություն է անցել Բաքվի քննչական մեկուսարանում:
Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանությունը:
«Բաքվում Իսրայելի հյուպատոսն այսօր այցելել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին քննչական մեկուսարանում: Նա բուժզննություն է անցել»,- ասված է Իսրայելի դեսպանության հաղորդագրության մեջ: