Էրդողանը հաստատել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացումը
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ հավանության է արժանացրել է երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ սահմանելու միտքը, որն ուղղված է երկրի ղեկավարի իշխանությունն ամրապնդելուն:
«Թուրքիան կառավարման համակարգի փոփոխության գործում կարևոր սահմանի է մոտեցել», - INTERFAX.RU-ի փոխանցմամբ` ասել է Էրդողանը:
Փոփոխությունները սահմանելու մասին հանրաքվեն նախատեսված է անցկացնել ապրիլի 16-ին: Հանրաքվեին նախորդող քարոզարշավը մեկնարկելու փետրվարի 25-ին:
Թուրքիայի կառարվարությունում ենթադրում են, որ կառավարման խորհրդարանական ձևաչափի փոփոխությունը կհեշտացնի և կամրապնդի երկրի պետական կառուցվածքը: Այս փոփոխություններին դեմ հանդես եկողները այս որոշումն անվանում են քայլ դեպի ավտորիտարիզմի հաստատմանը: