Թուրքիայում ձերբակալվել են «Իսլամական պետության» ահաբեկիչներ
ՄիջազգայինԹուրքիայի Ադանայի ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Ադանայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը ձերբակալել է ԻՊ 2 անդամի, ովքեր եկել էին Թուրքիա ահաբեկչություն իրականացնելու նպատակով:
Ձերբակալված ԻՊ 2 անդամները Դանիայի և Շվեդիայի քաղաքացիներ են: