Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 16-ին, ժամը 23.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ շենքի 10-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ սանհանգույցում հայտնաբերել 52-ամյա Ա. Մ.-ի դին: Մահվան պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: - See more at: http://news.am/arm/news/234549.html#sthash.Xlt0Ewe2.dpuf