Ամերիկյան և չինական ռազմական ինքնաթիռները չափից ավելի են մոտեցել միմյանց Հարավչինական ծովում
ՄիջազգայինՀարավչինական ծովի երկնքում միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Չինաստանի ռազմական ինքնաթիռների միջև, որոնք չափազանց շատ են մոտեցել միմյանց` գտնվելով վտանգավոր հեռավորության վրա:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, Պենտագոնից հայտնել են, որ Հարավչինական ծովի երկնքում Չինաստանի պարեկային ինքնաթիռի մոտենալը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող ինքնաթիռին նախատեսված չի եղել, և երկու օդաչուներն էլ պրոֆեսիոնալ կերպով դուրս են եկել ստեղծված իրավիճակից ռադիոկապով վարած բանակցությունների շնորհիվ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալության հաղորդմամբ` այս միջադեպն առաջինն էր ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի պաշտոնավարման օրոք:
Պենտագոնի տվյալներով` չինական KJ-200 ինքնաթիռն անցել է ամերիկյան հետախուզական Р-3С ինքնաթիռից 305 մետր հեռավորությամբ: Չինական ինքնափիռը հատել է ամերիկյան օդանավի ճանապարհը` ստիպելով վերջինիս փոխել ուղղությունը: