Լավրովը կանխատեսել է ավելի ինտենսիվ շփումներ ԱՄՆ նոր ադմինիստրացիայի հետ
ՄիջազգայինՌուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադիմնիաստրացիայի հետ հաստատված շփումների մասին և նշել, որ դրանք մոտ ապագայում ավելի ինտենսիվ բնույթ կկրեն:
Այս մասին հայտնում է ռուսական lenta.ru-ն:
«Մենք հարգում ենք յուրաքանչյուր երկրի դիրքորոշում և պատրաստ ենք նստել և քննարկել դրանք, նույնսիկ այն պարագայում, եթե դրանք հակասում են մեր դիրքորոշումներին», - ասել է Լավրովը:
Լավրովը նաև նշել է, որ մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, հեռախոսազրույցներ տեղի կունենան նրա և ԱՄՆ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի միջև: