Թուրքմենստանում նախագահական ընտրություններն ավարտվել են
ՄիջազգայինԹուրքմենստանում պաշտոնապես հաղորդել են նախագահական ընտրություններում քվեարկության ավարտի մասին: Օրենսդրության համաձայն՝ ընտրությունների ավարտի մասին հայտարարելուց հետո քվեատուփերը բացվում են եւ ձայների հաշվարկ է սկսվում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ընդհանուր առմամբ՝ 2587 ընտրատեղամաս էր բացվել, 39-ը՝ արտերկրում Թուրքմենստանի դեսպանատներում: Երկրի ընտրված նախագահ է հայտարարվում քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների կեսից ավելին ստացած թեկնածուն:
Թուրքմենստանի նախագահի պաշտոնին 9 թեկնածու էր հավակնում, այդ թվում՝ գործող նախագահ Կուրբանղուլի Բերդիմուհամեդովը: