Apple-ի ղեկավարը կոչ է արել կեղծ լուրերի դեմ արշավ սկսել
ՄիջազգայինApple ընկերության ղեկավար Թիմ Քուքը տեխնոլոգիական արդյունաբերության ղեկավարներին կոչ է արել ակտիվ արշավ սկսել կեղծ լուրերի դեմ: Այս մասին հաղորդում է Telegraph-ը:
«Լայնածավալ արշավ է անհրաժեշտ: Մենք պետք է ներառենք ժողովրդագրական բոլոր խմբերը»,- ասել է նա:
Քուքն ընդգծել է, որ ներկայում միջազգային հանրությունն այն փուլում է, երբ «սկսել են հաղթել մարդիկ, որոնք ժամանակ են ծախսում՝ ավելի շատ «click» ստանալու, այլ ոչ թե ճշմարտությունը ստանալու համար»:
Apple-ի ղեկավարի խոսքով՝ այս խնդիրը պետք է լուծել՝ առանց խոսքի ազատությանը եւ լրատվամիջոցներին վնաս հասցնելու: