«Կու-կլուքս-կլանի» պարագլխին մեռած են գտել Միսուրի գետի ափին
Միջազգային Միսուրի գետի ափին՝ ԱՄՆ-ի համանուն նահանգում, փետրվարի 12-ին ոստիկանությունը հայտնաբերել Է 51-ամյա Ֆրենկ Անկոնայի՝ «Կու կլուքս-կլանի» տեղական խմբի պարագլխի մարմինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fox News-ին:
Անկոնայի ընտանիքը նրա անհետացման մասին հայտարարել Էր երեք օր առաջ: Հաղորդվում Է, որ ոստիկանությունը նրա մահվան հանգամանքները համարում Է կասկածելի, եւ արդեն գտել Է գործով մեկ վկայի: Մահվան ստույգ պատճառը կհայտնեն փորձաքննության անցկացումից հետո:
Անկոնան իրեն հորջորջում Էր միսուրիական Կու-կլուքս-կլանի պարագլուխ: Կազմակերպությունն ակտիվ մասնակցություն Է ունեցել 2014 թվականին Ֆերգյուսոնում տեղի ունեցած անկարգություններին, որոնք սկսվել Էին այն բանից հետո, երբ ոստիկանը գնդակահարել Էր անզեն 18-ամյա աֆրոամերիկացու: Կու-կլուքս-կլանն այն ժամանակ պաշտպանել Էր ոստիկանությանը եւ թռուցիկներ տարածել ցույցերը դադարեցնելու պահանջով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: