Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Ամերիկյան մշակույթը հայ հանրությանը կներկայացվի ֆիլմերի տեսքով

«Մարդկային պատմությունների խճանկար» խորագրով ամերիկյան ֆիլմերի ցուցաշար-ծրագիրը Երևանում կանցկացվի փետրվարի 13-ից մարտի 31-ը: Այն համաշխարհային հանդիսատեսին է ներկայացնում տարբեր մրցանակների արժանացած ժամանակակից ամերիկյան վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, տալիս է գործնական գիտելիքներ վավերագրության ասպարեզում, ինչպես նաև բացա հայտում է ամերիկյան հասարակությունն ու մշակույթը՝ անկախ կինոգործիչների աչքերով:

Ծրագրի մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին նախաձեռնության կազմակերպիչներն ու մասնակիցները:

«Առաջին անգամ այս ծրագիրը Հայաստանում անցկացվել է 2009 թվականին, այնուհետև` 2013-ին: Այս տարի մեկ ամսվա ընթացքում ցուցադրվելու է 30 կինոնկար: Կարծում եմ` ֆիլմը  ամերիկյան կյանքը, մշակույթը այլ երկրների բնակչությանը ներկայացնելու ամենապատկերավոր միջոցն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և հավելեց, որ այս տարի լրանում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, ուստի տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն, որոնցո կնշանավորվի երկու երկրների միջև կամուրջներ կառուցելու գործընթացը:

«Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար-2017 Հայաստանում» ծրագրի ղեկավար Մելիք Կարապետյանն ընդգծեց, որ ֆիլմերի ցուցադրություններն անվճար են: «Դրանք ունեն հայերեն ենթագրեր, որոնք հայ կինոսերների համար ֆիլմերն ավելի մատչելի են դարձնում»,-ասաց ղեկավարը:

Նրա խոսքով` տարբեր վայրերում ցուցադրվող ֆիլմերը թեմատիկ են, օրինակ` «AGBU» կենտրոնում ներկայացվելու են արվեստի, երաժշտության մասին կիոժապավեններ, «Թումո» կենտրոնում`տեխնոլոգիաներին անդրադարձող ֆիլմեր,  ակումբներում սննդին վերաբերող կինոնկարներ, իսկ «Մոսկվա» կինոթատրոնում բոլոր թեմաներին անդրադարձող ֆիլմեր:

Ծրագրի շրջանակում մեկ շաբաթով Հայաստան է ժամանել «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմի մրցանակակիր ռեժիսոր, պրոդյուսերՋանեթ Գրիլոն: Նա քննարկումներ կանցկացնի կինոսերների, ուսանողական խմբերի հետ, քննության կառնի  կինոարվեստը և կներկայացնի աուտիզմին առնչվող իր փորձը: Նրա ֆիլմը պատմում է փախուստի մեջ գտնվող դեռահաս աղջնակի մասին, ով ներկայանում է որպես հմուտ ու սրտացավ տնային դայակ և կարողանում է յուրահատուկ կապ ստեղծել  աուտիզմ ունեցող 11-ամյա աղջկա և նրա ընտանիքի հետ: «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմը ցուցադրվելու է նաև Գյումրիում և Վանաձորում:

«Առաջին անգամ եմ Հայաստանում, և ինձ համար մեծ պատիվ է այս ծրագրի շրջանակում ընտրված ֆիլմերի շարքում ներկայացնել նաև իմ աշխատանքը:  Ցանկանում եմ փորձս կիսել կինոյի երկրպագուների հետ և սիրով պատասխանել նրանց հարցերին»,-նշեց Ջանեթ Գրիլոն:

Ֆիլմերի ցուցադրմանը զուգընթաց, «Մարդկային պատմությունների խճանկար»-ի շրջանակում նախատեսվում է մեկ շաբաթ տևողությամբ ֆիլմերի մոնտաժի դասընթաց անցկացնել երիտասարդ հայ վավերագրողների համար: Այն կվարի մոնտաժի օսկարակիր վարպետ, տարբեր մրցանակների արժանացած ռեժիսոր, պրոդյուսեր, գրող և կինոգործիչ Դագ Բլաշը:

«Աշխատել եմ բազմաթիվ վավերագրական կինոնկարների նկարահանման խմբերում և մեծ բավականություն եմ ստանում` իմ փորձն ու գիտելիքները երիտասարդների հետ կիսելով»,-շեշտեց Դագ Բլաշը:

Ցուցաշարի անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 13-ին` «Մոսկվա» կինոթատրոնում, և էկրան կբարձրանա մրցանակակիր «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմը:

Ծրագիրը կարևորում է ֆիլմի դերը որպես փոխըմբռնման, համագործակցության, երկխոսության և բանավեճի խթան: Ամերիկյանֆիլմերի ցուցաշարի կինոնկարները արծարծում են տարբեր թեմաներ՝ մարդու իրավունքներ, հաշմանդամություն, սոցիալականարդարություն, սպորտ, մամուլի ազատություն, տեխնոլոգիաներ և շրջակա միջավայրի պա շտպանություն և այլն:

Ամեն տարի ծրագիրն աշխատում է 35-40 ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսարանների հետ: Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարիշրջանակում ամերիկացի կինոգործիչները և կինոմասնագետները 7-10 օրով այցելում են տարբեր երկրներ՝ մասնակից դառնալովմշակութային դիվանագիտության նախաձեռնություններին, որոնք ներառում են ցուցադրությու ններ, վարպետության դասեր, սեմինարներ և լրագրողների հետ հանդիպումներ:

Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»