Երևան, 01.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պատերազմ Իրանում․ հետևանքներն ու սպառնալիքները Հայաստանի համար. Էդմոն Մարուքյան Համբերություն և խաղաղություն եմ մաղթում բոլորին, երկնքում և երկրի վրա․ Ավետիք Չալաբյան Խորին ցավակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին․ ՀայաՔվե Պատրաստվում ենք ստանձնել երկրի պատասխանատվությունը՝ նոր և ուժեղ առաջնորդությամբ. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (տեսանյութ) Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով. Արտակ Զաքարյան «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման հուզիչ ակցիան. ծաղկեպսակ Իրանի դեսպանատան դիմաց Չեք կարող պարտությունը բարդել մարտադաշտի վրա. Արշակ Կարապետյան Արևային վահանակները պարտադիր չէ, որ հարթ լինեն Մատչելի բնակարանների հարցը օրհասական է. Լուծու՞մը՝ունենալ Ուժեղ Վարչապետ․․․ Ռուբեն Մխիթարյան Փաշինյանը փորձում է քծնել ռուսներին, բայց ապարդյուն


Oտարերկրյա հաքերները ներթափանցել են ՀՀ բանկերից մեկի համակարգչային ցանց և հափշտակել 133 մլն դրամ. ԱԱԾ. լուսանկարներ

Հասարակություն

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած տվյալների համաձայն՝ հետխորհրդային տարածքի երկրներում գործում է մասնագիտացված միջազգային հանցավոր խումբ, որն էլեկտրոնային նամակներով ուղարկված վնասաբեր համակարգչային ծրագրերի կիրառմամբ կատարում է հափշտակություններ:

Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

Կարևորելով անձնական տվյալների, կորպորատիվ գաղտնիքների և ֆինանսական տեղեկատվության անվտանգությունը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ստացվող էլեկտրոնային նամակների նկատմամբ ցուցաբերել առողջ կասկածամտություն, ոչ պաշտոնական կամ անհայտ ծագման հասցեներից ուղարկված նամակներն առանց բացելու անմիջապես ջնջել կամ ձեռնարկել անվտանգության հետ կապված համապատասխան այլ միջոցներ:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ վերոնշյալ եղանակով հափշտակության դեպք է արձանագրվել նաև Հայաստանում. օտարերկրյա քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի անդամները ՀՀ-ում գործող առևտրային բանկի աշխատակիցների էլեկտրոնային հասցեներին ՀՀ գերատեսչություններից մեկի անունից ուղարկել են վնասաբեր ծրագրեր պարունակող մի քանի տասնյակ կեղծ նամակներ, որոնց միջոցով ներթափանցել են բանկի ներքին համակարգչային ցանց և տիրացել այնտեղ պահվող տեղեկատվությանը:

Այնուհետև, բանկի սերվերներից մեկի վրա տեղադրվել և գործարկվել է հեռակա համակցման ծրագիր, որի կիրառմամբ առևտրային բանկի բանկոմատները սպասարկող սերվերը վարակվել է վնասաբեր համակարգչային ծրագրերով՝ խափանելով դրանց բնականոն աշխատանքը: 

Հետագայում Հայաստան ժամանած հանցավոր խմբի անդամները Երևան և Աբովյան քաղաքների տարբեր հասցեներում գործող թվով 22 բանկոմատների ստեղնաշարերի միջոցով մուտքագրելով հատուկ հրահանգներ, ապօրինի ելքագրել և հափշտակել են առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր առմամբ շուրջ 133 մլն ՀՀ դրամ գումար:

Վերոնշյալ հանցանքները կատարած օտարերկրյա երեք քաղաքացիների ինքնությունը պարզվել է:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում նշված անձինք ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը), 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (շահադիտական նպատակներով վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը), 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) նախատեսված հանցագործություններ կատարելու համար: ՀՀ ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա նրանց նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում:

Ներկայումս օտարերկրյա իրավասու մարմինների հետ համագործակցության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում անդրազգային հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է նաև, որ չնայած իրենց քողարկված բնույթին, կիբերհանցագործությունները ևս թողնում են որոշակի «հետքեր», որոնք հնարավորություն են տալիս ամբողջությամբ բացահայտել գործարկված հանցավոր մեխանիզմը: 

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեմնան վերաթողարկում է Gucci-ն. Երբ ժառանգությունը հանդիպում է ժամանակակից շքեղությանըԱրարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել էԱլափարսի խաչմերուկում բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը Պատերազմ Իրանում․ հետևանքներն ու սպառնալիքները Հայաստանի համար. Էդմոն Մարուքյան Հորոսկոպ. Ի՞նչ կբերի մարտի 3-ի խավարումը կենդանակերպի բոլոր նշաններին Հրդեհ է բռնկվել «BMW X5»-ումՀամբերություն և խաղաղություն եմ մաղթում բոլորին, երկնքում և երկրի վրա․ Ավետիք Չալաբյան Սպերցյանի գոլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել «Ռոստով»-ին և վերադառնալ առաջին հորիզոնականԽորին ցավակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին․ ՀայաՔվեՊատրաստվում ենք ստանձնել երկրի պատասխանատվությունը՝ նոր և ուժեղ առաջնորդությամբ. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (տեսանյութ) Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով. Արտակ ԶաքարյանԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման հուզիչ ակցիան. ծաղկեպսակ Իրանի դեսպանատան դիմացՉեք կարող պարտությունը բարդել մարտադաշտի վրա. Արշակ ԿարապետյանԱրևային վահանակները պարտադիր չէ, որ հարթ լինենՄատչելի բնակարանների հարցը օրհասական է. Լուծու՞մը՝ունենալ Ուժեղ Վարչապետ․․․ Ռուբեն Մխիթարյան Իրանում տեղի ունեցող զարգացումները լուրջ մտահոգություն են առաջացնում․ Եվրահանձնաժողովի նախագահԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիшն խաթարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ խաղաղության բանակցությունները․ Արաղչին՝ ԼավրովինԱՄՆ-ը կարող է պահանջել Ուկրաինայից հրաժարվել ամբողջ Դոնբասից. Bloomberg Իշխանության և Բաքվի շահերը համընկնում են․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը Արևմուտքի հետ գեոպոլիտիկ և առհասարակ որևէ համընկնող շահ չունի․ Հայաստանի շահերը համընկնում են բացառապես ու միմիայն Ռուսաստանի հետ․ Մհեր ԱվետիսյանՔիմ Քարդաշյանը՝ համարձակ բոդիով և փետուրներով. նոր կադրեր Լոս Անջելեսում կատակերգության նկարահանումներիցԱրբանյակից նկարահանել են Թեհրանում այաթոլլա Խամենեիի ոչնչացված նստավայրը Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբԻնչ կարող է մեզ պատմել առաջին միլիարդատերը առաջին տրիլիոնատիրոջ մասին Չեմպիոնների լիգայի ֆավորիտների տասնյակը Սպիտակում «Mercedes» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին Ժամանակն է, որ Իրանի ժողովրդի բոլոր շերտերը թոթափեն բռնակալnւթյան լուծը և ստեղծեն ազատ և խաղաղասեր Իրան․ Նեթանյահու«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է մեկնել Իրան` պաշտպանելու բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում` Իրանում բնակվող բոլոր հայերին․ Խաչիկ ԱսրյանԻսրայելը փորձել է uպանել Իրանի նախագահին․ ԶԼՄ Պրեմիերա․ Սուպեր Սաքո և Սուրո-«Հասնեմ քեզ» Ուժեղ տնտեսություն հնարավոր է միայն Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Գառնիկ ԴավթյանԴուրս. արտաշատցին Փաշինյանին չթողեց մտնի իր խանութՄեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր ազգի առջև. Մարիաննա Ղահրամանյան Հարևան երկրում ռшզմական գործողություններ են, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի և քաղաքական վերնախավի ներկայացուցիչները սելֆիների ու անհոգ նկարների շարքեր են անում` քարոզարշավի մեջ են․ Աբրահամյան Այս մարդիկ պաշտոններ են զբաղեցնում, քաղաքացիների ու մի ողջ պետության ճակատագիր որոշում. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունների օրոք կոռուպցիան ոչ թե վերացավ, այլ ավելի կատարելագործվեց․ Ավետիք ՉալաբյանԱնվճար բարձրագույն կրթությունը ներդրում է պետության ապագայի մեջ․ Հրայր ԿամենդատյանՔաղաքը փոսերի մեջ է, պատասխանատուները՝ լռության․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանի ամուսնալուծության նոր վարկած Մեր առաջարկը պետության նոր մոդելի ձևավորումն է. Նարեկ ԿարապետյանՏարածաշրջանում իրավիճակը սրվել է. Փաշինյանը զբաղված է թիթեռ նկարելով Ձևավորելու ենք տուրիստական կլաստերներ Հայաստանի ամբողջ տարածքում․ Աննա ԿոստանյանԿենսաթոշակը 50%-ով ավելացնելու մեր առաջարկը ռեալ է և հիմնված է հստակ հաշվարկների վրա․ Ցոլակ Ակոպյան Փոքրիկ գործարանից՝ աշխարհի ամենահաջողակ բիզնեսներից մեկը . «Փաստ»Komatsu PC 2000 էքսկավատորն աշխատանքի մեջ. տեսանյութ Փաշինյանը փորձում է քծնել ռուսներին, բայց ապարդյուն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՓԵՏՐՎԱՐԻ). Մարդատար և բեռնատար գնացքների ճակատային բախում, ցանցային մալուխի արտոնագրում. «Փաստ»Աճում է ռազմական գործողությունների տարածաշրջանային բռնկման, ծավալման և տարբեր կողմերին ներքաշման ռազմաքաղաքական ռիսկը. Արտակ Զաքարյան