Երկիրս չի ցանկանում միգրանտների կայանատեղ լինել. Սերբիայի վարչապետ
ՄիջազգայինՍերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Սերբիան չի ցանկանում «կայանատեղ լինել միգրանտների համար», որոնք ձգտում են հասնել Եվրոպական Միություն: Այս մասին նա ասել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է սերբական Вечерние новости պորտալը:
Վուչիչի խոսքով`Սերբիան միշտ իրականացրել է միգրանտների վերաբերյալ իր խոստումները` ի տարբերություն որոշ այլ երկրների:
«Երկիրս երբեք բռնություն չի գործադրել միգրանտների նկատմամբ, սակայն չի ցանկանում «կայանատեղ» դառնալ նրանց համար», - հավելել է վարչապետը: