Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Մարիտիմու»-ի խաղին
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Մարիտիմու»-ի հերթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պորտուգալիայի առաջնության 22-րդ տուրում «Մարիտիմու»-ն արտագնա խաղում մրցում էր «Ռիու Ավե»-ի հետ: Հանդիպման ընթացքում դարպասների գրավում չարձանագրվեց:
Գևորգ Ղազարյանը թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 85-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Մարիտիմու»-ն շարունակում է 32 միավորով մնալ 6-րդ տեղում: