Ամենաօգտակար բանջարեղենը
LifestyleԳիտնականները բացահայտել են ամենաօգտակար բանջարեղենը: Շոտլանդացի գիտնականները պարզել են, որ կաղամբը կարող է օգնել պայքարել շատ հիվանդությունների դեմ: Գաղտնիքն այն է, որ կաղամբի տարբեր տեսակներ պարունակում են գլյուկորաֆանին կոչվող նյութ, որը մարդու օրգանիզմում վերածվում է սուլֆորաֆանի:
Սուլֆորաֆանն անտիօքսիդանտ է, որը կանխում է ազատ ռադիկալների քայքայիչ ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Բանջարեղենային սպիտակուցների պարունակությամբ կաղամբն ավելի հարուստ է, քան գազարն ու բազուկը: Կաղամբի սպիտակուցները ամինաթթուների աղբյուր են, որոնք անհրաժեշտ են հյուսվածքների վերականգնմանն ու աճին, արյունաստեղծման, վահանաձև գեղձի աշխատանքի բարելավման, ինչպես նաև օրգանիզմի համար վտանգավոր սպիտակուցների լուծմանն ու օրգանիզմից դուրսբերմանը: Կաղամբում գրեթե օսլա չկա, քիչ է շաքարի պարունակությունը, դրա համար էլ այն խորհուրդ է տրվում դիաբետիկներին: Կաղամբը ցածր կալորիական է, այդ իսկ պատճառով այն ներառվում է գիրություն ունեցող հիվանդների սննդակարգում: Կաղամբը բարելավում է աղիքների աշխատանքը, կարգավորում է մարսողությունը: