Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացավ պաշտոնից
ՍպորտԱդրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգստը հեռացել է պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է Azerisport-ը: Մասնագետն այս մասին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին հայտնել է Ցյուրիխում:
Ֆոգստը նշել է, որ գլխավոր խնդիրը շարունակում է մնալ ֆուտբոլիստների անբավարար ֆիզիկական պատաստվածությունը:
Նշենք, որ մարզիչը թիմը գլխավորում է 2008թ-ից: Ֆոգստի գլխավորությամբ թիմն իր վերջին խաղում 0:6 հաշվով պարտվել է խորվաթներին՝ Եվրո 2016թ-ի ընտրական փուլի շրջանակներում: